ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եկեք խմենք մեր պարտության կենացը

Եկեք խմենք մեր պարտության կենացը
08.09.2025 | 12:01

Մենք չունենք ֆուտբոլ, ինչպես նաև՝ բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, ռեգբի, վոտերբոլ:

Անֆուտբոլային երկիր ենք, ականջդ կանչի Գոմցյան Արեգ: Բոլ-երից մեզ մոտ զարգացած է միայն բոլ-տունությունը:

Վրաստանի բասկետբոլի հավաքականը քիչ առաջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Վրացիները նաև ունեն ռեգբիի ու ֆուտբոլի հրաշալի թիմեր, ուժեղ առաջնություն ու ինֆրաստրուկտուրա:

Ադրբեջանում զարգացած է վոլեյբոլը, իսկ ֆուտբոլային ակումբները բավական հաջող են հանդես գալիս Եվոապայի տարբեր լիգաներում: Աղդամի Ղարաբաղն այս տարի դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշար:

Նախկինում Գյումրիի տեքստիլ թաղամասի Արագած մարզադաշտը երեկոյան ժամերին միշտ զբաղված էր. մի կողմից պարապում էին երեխաները, մյուս կողմից թաղի տղաները, գնդակները ձեռքերին, սպասում էին պարապմունքների ավարտին, որ ներս սողոսկեն։

Հիմա, երբ անցնում ես մարզադաշտի մոտով՝ դատարկություն է:

Հայաստանում ֆուտբոլի ապագա դարպասապահները պարտվեցին՝ պատի տակ, գարեջրի շշերը ձեռքերը պպզած տղաներին, իսկ կիսապաշտպանները չդիմացան խառոշիներին, որոնք վերջում որպես կանոն դառնում են կամ գազի տեսուչ, կամ ոստիկանության օպեր:

Ինժեներները պարտվեցին պետական տասովչիկներին, բանվորները՝ փողով բանակից մարդ ազատող զինկոմներին:

Ազնիվ պրոտեստ իրականացնողը պարտվեց ԱԱԾ բողոքական բոզերին:

Եկեք խմենք մեր պարտության կենացը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4224

Մեկնաբանություններ